Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները այս պահին ականանետերից կրակ են բացել


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները այս պահին ականանետերից կրակ են բացել
Հոկտեմբեր 3 23:54 2022

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:



loading...