58-ամյա Մոնիկա Բելուչին սև զգեստով դարձել է երեկոյի գլխավոր աստղը (լուսանկարներ)


58-ամյա Մոնիկա Բելուչին սև զգեստով դարձել է երեկոյի գլխավոր աստղը (լուսանկարներ)
Հոկտեմբեր 1 23:43 2022

Մոնիկա Բելուչին մեր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ Չնայած այն հանգամանքին, որ իտալացի դերասանուհին արդեն հիսունն անց է, նա դեռ համարվում է գեղեցկության և կանացիության չափանիշ։ Աստղի յուրաքանչյուր ելք հարյուրավոր հաճոյախոսություններ է հավաքում: Եվ նորը բացառություն չէ։

Երեկ երեկոյան Մոնիկան ներկա է գտնվել Carita կոսմետիկ բրենդի գալա երեկոյին, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Դերասանուհու արտաքինը, իհարկե, հիացրել է հյուրերին ու լուսանկարիչներին։ Բելուչին կրել է սև զգեստ՝ մերկ ուսերով և դեկոլտեով։ Նա ամբողջացրել է իր տեսքը գեղեցիկ վզնոցով և վառ կլաչչով։