Գռզոն զոհեր է պահանջում


Գռզոն զոհեր է պահանջում
Սեպտեմբեր 22 16:24 2022

Բացի Եռաբլուրում տեղի ունեցած համազգային խայտառակությունից այս տարվա սեպտմեբերի 21-ը ևս մեկ տխուր իրադարձությամբ աչքի ընկավ. փլուզվել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինություններից մեկը, որի հետևանքով մի քանի քաղաքացի վնասվածքներ էին ստացել:

«Սուրմալուի» ոդիսականի շուրջ կարելի է խոսել երկար, քանզի այսօր էլ օդից կախված են մնում հարցեր, որոնց պատասխանները գտնելը՝ առանց դավադրությունների տեսությանը դիմելու, պրակտիկորեն անհնար է: Սակայն ամենամեծ հարցն այսօր կապված է նույնիսկ ոչ այնքան տեղի ունեցած աղետի իրական պատճառների կամ հեղինակների հայտնաբերման հետ, որքան այն խնդրի հետ, թե որն է պատճառը, որ այսքան ժամանակ դեռևս չի իրականացվել փլուզման ենթակա, վտանգավոր շինությունների վնասազերծում, ինչո՞ւ է քաղաքի այդ հատվածը շարունակում հիշեցնել աղետի գոտի, ինչո՞ւ գործը տեղից չի շարժվում:

Պատճառը, անկասկած, ոչ թե տեխնիկական է, այլ պարզ ցանկության բացակայությունն է՝ ճանապարհների բնականոն աշխատանքը վերականգնելու: Իսկ ճանապարհների բնականոն աշխատանքի խաթարման հարցում, ինչպես հայտնի է, մեծապես շահագրգռված է Գռզոն՝ բացառապես կոմերցիոն նպատակնեով պայմանավորված. մարդը տոնավաճառ է բացել ու լուծում է կլիենտուրայի խնդիր: Այլ կերպ ասած՝ Գռզոն զոհեր է պահանջում՝ թափ հաղորդելու իր նոր առևտրային օբյեկտին:

Եթե փլուզման հետևանքով զոհեր լինեին, ո՞վ էր դրա պատասխանատվությունը կրելու,ԱԻՆ-ի Փամբուխչյան Արմե՞նը,թե՞ միստեր Գռզոն: Ֆորմալ առումով, իհարկե, խնդիրը ՔՊ-ական նախարարի պատասխանատվության գոտում է, բայց իրական պատասխանատուն լինելու էր նույն Գռզոն, որի միջնորդությամբ է, որ «Սուրմալուի» ավերակների հարցը ցայսօր չի լուծվում՝ դառնալով նոր հնարավոր ողբերգությունների աղբյուր:

Առաջարկ՝ թո՛ղ քաղաքապետարանը փակի երևանյան բոլոր տոնավաճառները ու թողի միայն Գռզոյինը. բալքիմ աչքը կշտանա, ու վերջապես լուծվի «Սուրալուի» պրոբլեմը։

Նյութի աղբյուր՝

https://t.me/armeniainfo11/766



loading...