«Նման գործելաոճով, Արցախի իշխանությունները հասնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը». Կիվիրյան


«Նման գործելաոճով, Արցախի իշխանությունները հասնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը». Կիվիրյան
Օգոստոս 7 23:23 2022

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին, ու եթե դրանք ի սկզբանե ընկել էին այդ հայտարարությամբ նախատեսված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցիք մեջ, ապա այդպես էլ պետք է մնար, ընդամենը Կողմերի համաձայնությամբ այդ 5 կիլոմետրի մեջ պետք է կառուցվեր նոր ճանապարհ։ Այն էլ, նորից եմ կրկնում, նոր ճանապարհի նախագիծը պետք է կյանքի կոչվեր Կողմերի, այսինքն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնեցված տարբերակով։ Հիմա այս պարագայում ակնհայտ է, որ Հայաստանը ի դեմս Նիկոլ Փաշինյանի փորձում է Արցախի իր մանկլավիկների ձեռքերով իրականացնել մի գործողություն, որը ոչ միայն նախատեսված չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, այլ ուղղակի հակասում է դրան։ Բավական է Արցախի իշխանությունները դրսեւորեն պետական կամք ու չկատարեն այդ պահանջը, ու Ադրբեջանի համար այն կյանքի կոչելը կդառնա խնդիր՝ իհարկե Բաքուն կդիմի սադրանքների, բայց այս փուլում իր կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ընդունակ է հենց իրեն վերածելու թիրախի։ Այլ պարագայում, նման գործելաոճով, Արցախի իշխանությունները իրավիճակը հասցնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը՝ գոնե անկեղծ եղեք սեփական ժովղովրդի հետ»: