Թոմ Քրուզի նոր ֆիլմը գերազանցել է «Տիտանիկ»-ը


Թոմ Քրուզի նոր ֆիլմը գերազանցել է «Տիտանիկ»-ը
Օգոստոս 7 22:35 2022

«Top Gun: Maverick» մարտաֆիլմն առաջ է անցել «Տիտանիկ»-ից ԱՄՆ-ի կինովարձույթի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերի ցանկում։ Այս պահին Թոմ Քրուզի նոր նախագիծը վարկանիշում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ ներքին շուկայում 662 մլն դոլար եկամուտ բերելով, հայտնում է Variety-ն։

Միևնույն ժամանակ, «Top Gun: Maverick»-ը Թոմ Քրուզի կարիերայի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմն է։ Նախագծի և դերասանի մյուս լավագույն գործերի մասին մանրամասն կարդացեք այստեղ։