Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին հատուկ զգուշացրել է՝ հանձնել տները Ադրբեջանին անվնաս, իսկ եթե տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա


Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին  հատուկ զգուշացրել է՝ հանձնել տները Ադրբեջանին անվնաս, իսկ եթե տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա
Օգոստոս 5 23:17 2022

Այսօր Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

 

 

168.am-ին հայտնի են դարձել որոշակի մանրամասներ Խանումյանի և բնակիչների հանդիպումից. մասնավորապես այն, որ Աղավնոյի բնակիչներին Խանումյանն ու նրա հետ գնացած պաշտոնյաները առաջարկել են մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց բնակարանները՝ դրա դիմաց ստանալով 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ:

 

Բնակիչների անհանգստություններին ի պատասխան վստահեցրել են, որ Աղավնոյի բնակիչներին տները բանկը կգնահատի՝ շուկայական արժեքով և, եթե բնակչի ընտրած տան արժեքը կգերազանցի Աղավնոյի տան շուկայական գինը, ապա պակասող գումարը կխնդրեն Հայաստանի Կառավարությունից: Հայկ Խանումյանը բնակիչներին առաջարկել է արդեն երկուշաբթի օրը հստակ ասել, թե Աղավնոյի բնակիչներից ով՝ որտեղ է ցանկանում տեղափոխվել, որպեսզի տրվեն համապատասխան սերտիֆիկատները: Ի դեպ, Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել է՝ եթե ձեր տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա: