«ԱԱԾ-ն պետական դավաճանության մեջ կասկածվող անձանց ուղարկել է սահման»․ Նարեկ Սամսոնյան


«ԱԱԾ-ն պետական դավաճանության մեջ կասկածվող անձանց ուղարկել է սահման»․ Նարեկ Սամսոնյան
Հուլիս 3 20:55 2022

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գրառումը․ «Նորից հիշեցնեմ. ըստ իմ ունեցած հավաստի տեղեկությունների ԱԱԾ կողմից որպես առերևույթ պետական դավաճանություն գործելու կասկածանքով ձերբակալված որոշ անձանց խափանման միջոց է ընտրվել՝ առաջնագծում հերթապահություն իրականացնելը: Այսինքն, ԱԱԾ-ն պետական դավաճանության մեջ կասկածվող, հեռուստացույցով ցուցադրված, պախարակված անձանց ուղարկել ա ՍԱՀՄԱՆ!!!
Սա էն ամենն ա ինչ պետք ա իմանալ էս անհայրենիք դավաճանների իշխանության մասին»։