Ալեքսանյանի դստեր հարսանիքը Դվինում է. հյուրերը՝ նախկին ու ներկա իշխանականներ


Ալեքսանյանի դստեր հարսանիքը Դվինում է. հյուրերը՝ նախկին ու ներկա իշխանականներ
Հուլիս 2 16:32 2022

Այսօր՝ հուլիսի 2-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է։ Փեսացուն Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է: Լուսինն ու Արմենը նշանադրվել էին ամիսներ առաջ:

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը կայանալու է Դվին ռեստորանային համալիրում։ Հրավիրված են ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ։

 
 
 
 

Հարսանիքին ընտանիքի հետ միասին կմասնակցի նաեւ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ով արդեն մի քանի օր է Հայաստանում է, ավելին երեկ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին։