Տեսանյութ, թե ինչպես է Toyota-ն Մաշտոցի պողոտայում ջարդուխուրդ անում մի քանի մեքենա․ Shamshyan.com


Տեսանյութ, թե ինչպես է Toyota-ն Մաշտոցի պողոտայում ջարդուխուրդ անում մի քանի մեքենա․ Shamshyan.com
Հունիս 27 22:22 2022

Հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա  Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:

 

 

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Վթարի պահի տեսանյութը՝ ստորև․



loading...