5 հայ ըմբիշներից 3-ը մեկնարկեցին հաղթանակով․ Ընմբշամարտի երիտասարդական ԵԱ


5 հայ ըմբիշներից 3-ը մեկնարկեցին հաղթանակով․ Ընմբշամարտի երիտասարդական ԵԱ
Հունիս 27 16:00 2022

Հռոմում մեկնարկել  է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր պայքար է ընթանում 5 քաշային կարգերում։

 

Մեր մարզիկներից 3-ը հաջող են ավարտել մեկնարկային ելույթները։ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը հաղթել է սերբ Սաբոլկ Լոսոնկին,  77 կգ քաշային Հենրիկ Գևորգյանը՝ Էստոնիայի ներկայացուցիչ Ռայմոն Ուիբոյին, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը՝ վրացի Բեկա Մելելաշվիլիին։

 

63 կգ քաշային Ռուբեն Միրանյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանն առաջին գոտեմարտերում պարտություն են կրել։

 

 



loading...