Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով՝ մի կողմ դնելով սեփական հավակնությունները. Շարմազանով


Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով՝ մի կողմ դնելով սեփական հավակնությունները. Շարմազանով
Հունիս 22 21:21 2022

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. 

 

«Նիկոլիզմը հնարավոր է հաղթել բացառապես ազգային ուժերի ու անհատների լայն միավորում իրականացնելով՝ մի կողմ դնելով ու սառեցնելով սեփական հավակնությունները։

 
 

Առանձին-առանձին պայքարելով որեւէ շոշափելի արդյունքի դժվար է հասնել։

Ռեժիմին ավելի հեշտ է ընդդիմությանը անջատ-անջատ հաղթել։

Կարիք չկա նոր հեծանիվ ստեղծելու։

Միասնական ռազմավարություն,մարտավարություն,ծրագիր,քայլեր ու պայքար՝ սա է հաջողության միակ գրավականը։

 

Եվ մանդատ ,եւ բարձր պաշտոն տեսել ենք,դրանք ժամանակավոր ու անցողիկ բաներ են։

Մնայուն են Աստված ու Հայրենիք»: 

 

Աղբյուր` AntiFake.am 



loading...