Հովհաննիսյան Արթուրի «արդարադատությունը»


Հովհաննիսյան Արթուրի «արդարադատությունը»
Հունիս 21 12:28 2022

Ռուբեն Վարդազարյանի և Ջհանգիրյան Գագոյի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության հետ կապված տարբեր ՔՊ-ականեր արդեն իսկ սկսել են լվալ իրենց թիմակցի երեսն ու հեքիաթներ բստրել Հայաստանում արդարադատության աստիճանի ու բնույթի մասին:

Մասնավորապես՝ ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրն է լրագրողների հետ ճեպազրույզի ժամանակ փորձել ներկայիս իրականությունը պատկերել վառ գույներով և անդրադառնալով Ջհանգիրյանի խնդրին՝ ասել.«Մենք եկել ենք Հայաստանում արդարությունը և արդարադատությունը վերականգնելու համար… կսպասենք Դատախազության հայտարարությանը, ինչից հետո, վստահաբար, կլինի նաև մեկնաբանություն՝ հարցի հետ կապված։ Մենք բացառում ենք հեռախոսային արդարադատության երևույթները մեր երկրում…»:

Թե ինչու են եկել ՔՊ-ականները Հայաստանի իշխանության ղեկին, Հովհաննիսյան Արթուրը չէ, որ այսօր պետք է լուսավորի հանրությանը. եկել են՝ աշխարհաքաղաքական օտարածին կոնկրետ պրոյեկտ կյանքի կոչելու, ինչն էլ արեցին ու դեռ անելու են: Ինչ վերաբերում է ՔՊ-ականի այն պնդմանը, թե բացառում է հեռախոսային արդարադատության երևույթներն, ապա պետք է արձանագրենք, որ այդ երևույթն իր ողջ հմայքով փայլեց դեռևս հեղափոխությունից անմիջապես հետո, երբ, օրինակ, մարդկանց վրա գործեր կարվեցին, մարդիկ նստեցին, իսկ նստածներից ոմանք էլ մահացան: Է՛լ չասած ներկայիս տխուր պատկերի մասին, երբ բազմաթիվ են քաղբանտարկյալներն, իսկ քաղաքական հայացքների պատճառով մարդիկ հաճախ են զրկվում ունեցած աշխատանքից:

Այնպես որ՝ Ջհանգիրյան Գագոն ընդամենը մի փոքրիկ դրվագ է, մի չնչին խիճ՝ ՔՊ-ական Հայաստանի գորշ խճապատկերում: