«Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ». Գայանե Մելքոմ Մելքոմյան


«Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ». Գայանե Մելքոմ Մելքոմյան
Մայիս 28 17:06 2022

Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «2022 թվականի մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակում են կանգնած մնալ դրա հիմնադիր Արամ Մանուկյանի լքված տան խարխուլ պատերը... Ավելի քան 15 տարի առաջ Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարության կայացրած որոշման հետևանքով այս պատմական շենքը մատնվել է բաց երկնքի տան քայքայվելու ճակատագրին: Վերջին երեք տարում անձամբ քանիցս սա բարձրաձայնել եմ քաղաքային ամենաբարձր ամբիոնից, հարցի վրա հրավիրել երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը` առաջարկելով լուծումներ. և այդ գործում չեմ եղել միակը: Բայց, Արամ Մանուկյանի տունը շարունակում է աղբանոց մնալ: Ըստ ամենայնի, մնացած խարխուլ պատերն էլ մի օր կփլվեն, իսկ դրա համար ոչ ոք երբեք պատասխան չի կարողանա տալ:
Շնորհավոր Հանրապետությանը օրը...»:

 


loading...