Նոր մանրամասներ այսօր սահմանին վիրավորված զինծառայողի առողջական վիճակից


Նոր մանրամասներ այսօր սահմանին վիրավորված զինծառայողի առողջական վիճակից
Մայիս 28 16:11 2022

Քիչ առաջ Կապանի բժշկական կենտրոնից MediaHub.am-ին հայտնեցին, որ այսօր Սյունիքի մարզի նոր Հանդի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։

 

Նշենք որ ժամեր առաջ ևս կապ էինք հաստատել տվյալ ԲԿ-ի հետ, որտեղից նշել էին, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտեցին, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

 

 



loading...