Որն է աշխարհում ամենավտանգավոր կղզին և ինչու է մարդկանց մուտքն այդտեղ արգելված


Որն է աշխարհում ամենավտանգավոր կղզին և ինչու է մարդկանց մուտքն այդտեղ արգելված
Մայիս 28 13:33 2022

Կեյմադա Գրանդի

 

Կեյմադա Գրանդի կղզի (պորտ.՝ Ilha da Queimada Grande), հայտնի նաև Օձերի կղզի անվամբ, ոչ հանրային մատչելիության անմարդաբնակ կղզի Ատլանտյան օվկիանոսում։ Տեղակայված է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգից 35 կմ դեպի հարավ։ Մակերեսը կազմում է 430 000 մ² (43 հա)

Անվտանգության նկատառումներով մուտքը դեպի կղզի արգելված է՝ շուրջ 5000 վտանգավոր օձերի տեսակների առկայության պատճառով։ Կղզու յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին է հասնում 1-5 թունավոր օձ։ Հանդիսանում է ոսկեգույն իժ (Bothrops insularis) խիստ թունավոր էնդեմիկ օձատեսակի միակ ապրելավայրն աշխարհում։ Համարվելով աշխարհի ամենավտանգավոր օձերի տեսակներից, ոսկեգույն իժերի թույնը կարող է առաջացնել ներքին օրգանների ներքին արյունահոսություն և գլխուղեղի այտուցվածություն[3][4]։

Օձերի խիստ մեծ քանակության պատճառով կղզում ոչ մի այլ կենդանատեսակ չի պահպանվել, ինչի պատճառով էլ երբեմն օձերի ընտանիքիների միջև հանդիպել են կանիբալիզմի դեպքեր։

Ժամանակին փորձեր են կատարվել յուրացնելու կղզին և անտառազրկման միջոցով այնտեղ հիմնել բանանի պլանտացիաներ։ Նախատեսված է եղել անտառահատումն իրականացնել այրման և տեղում բանանի մշակաբույսերի տնկման ճանապարհով, որտեղից էլ սկիզբ է առել կղզու անվանումը, քանի որ queimada բառը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է այրել («Ilha da Queimada Grande» — «Մեծ հողամաքրիչ կրակի կղզի»)։ Երկար տարիներ կղզու միակ բնակիչը եղել է փարոսի պահակը՝ իր ընտանիքով։ Ըստ որոշ զրույցների, երբ պահակի մոտ վերջանում են սննդի պաշարները, նա լքում է փարոսը և փորձում ափամերձ տարածքներում վայրի բանաններ որոնել։ Համաձայն շրջանառվող լեգենդի, փարոսի պահակը կործանվում է օձերի խայթոցից, իսկ հետագայում նույն բախտին են արժանանում նաև նրան փրկելու մեկնածները, որոնք բոլորն էլ մահանում են կղզու խորը անտառներում և մենության մեջ։ Փարոսն այժմ աշխատում է ավտոմատ ռեժիմով[3]։

Ներկայումս Բրազիլիայի ռազմածովային ուժերն արգելում են քաղաքացիներին մուտք գործել կղզի։