7-րդ դասարանի աշակերտը դասընկերոջ բջջային հեռախոսով զանգահարել է և հայտնել, որ դպրոցում ռումբ կա. ոստիկանություն


7-րդ դասարանի աշակերտը դասընկերոջ բջջային հեռախոսով զանգահարել է և հայտնել, որ դպրոցում ռումբ կա. ոստիկանություն
Մայիս 14 12:30 2022

Մայիսի 13-ին, ժամը 11.10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: