«Հանրության համար անընդունելի մարդկանց» մասին խոսակցությունը նիկոլի` հրապարակ ներմուծած դիսկուրսն է


«Հանրության համար անընդունելի մարդկանց» մասին խոսակցությունը նիկոլի` հրապարակ ներմուծած դիսկուրսն է
Մայիս 14 11:42 2022

Կարևորի մասին․ Անընդհատ ուզում եմ էս թեմային անդրադառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում ա ու էսօր իսկական դրա օրն ա: Ուրեմն միտինգների ընթացքում տարբեր մարդկանց կողմից (հաճախակի էդ մարդիկ նիկոլի հետ երկրի կազմաքանդման մասնակիցներ են) անընդհատ ինչ-որ անուններ են շրջանառվում` «հանրության կողմից անընդունելի մարդկանց»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը։

«Էդ ցանկն էնքան մեծ ա որ ասելու չի` սկսած նիկոլի հետ կառավարության անդամ եղածներից, վերջացրած նախկիններից ու հիմա Լյովա Երանոսյանի օրինակով կարճ «պատմական ակնարկով» ուզում եմ պատասխանել էն «մաքրամաքուր» մարդկանց, ովքեր հրապարակում մուտիտներով են զբաղված:

 
 

Ուրեմն էս երկրում չկա մի մարդ, ում մասին վատը խոսալու սուբյեկտիվ ու օբյեկտիվ հիմքեր չլինեն, բայց ողջամտությունն ու քաղաքական մտածելակերպը ի վերջո պետք ա հաղթեն էս իռացիոնալիզմին: Լյովա Երանոսյանը էն գեներալն ա, որը դեմոնիզացվել ա ստի ու կեղծիքի իշխանության կողմից, բայց նույն Երանոսյանն էն մարդն ա, որ Սարի Թաղում կանխեց տեռորիստների առաջխաղացումը, էն մարդն ա, ով նիկոլի առաջ չկզեց ու չի կզելու: Եթե ձեզ ավելի դուր կգար 2018-ի իշխանազավթման գոմիկների հետ փողոց փակելը, քան Երանոսյան Լյովայի, ուրեմն դուք Ֆրանսիայի հրապարակում անելիք չունեք, բայց շատ կներեք, ինձ համար Երանոսյան Լյովան ու իրա նման բազմաթիվ մարդիկ հազար անգամ ավելի նախընտրելի են, քան դանիելիոաննիսյանները, լևոնբարսեղյանները, շիշբռնողներն ու գոմիկները:

Ընդհանրապես «հանրության համար անընդունելի մարդկանց» մասին խոսակցությունը նիկոլի` հրապարակ ներմուծած դիսկուրսն ա, ու համաձայն էդ դիսկուրսի` ոչ միայն նախկիններն են «անընդունելիները», այլ նիկոլի հետ ժամանակին կառավարության անդամ ու ուժայինի ղեկավար աշխատածները ու ստեղ հարց ա` որն ա ավելի «անընդունելի», բայց քանի որ մենք էս թեման շարունակելով շարունակում ենք նիկոլի ներմուծած դիսկուրսը, ես առաջարկում եմ այլևս էս թեման չշահարկել հրապարակներում:

Հ.Գ. Որ տեսնում եք Գեներալ Երանոսյանին, հիշեք, որ ինքը ոչ թե նիկոլի ասած «անընդունելին» ա, այլ Սարի Թաղում տեռորիստների սադրանքը ճնշած ու էս շարժմանը գործնականում լիքը օգուտներ տալու պոտենցիալ ունեցող Գեներալը, որը էս կապիտուլյանտ ռեժիմի իրական թշնամիներից ա: Նույն տրամաբանությամբ ասվածը պռոյեկտեք մնացած «անընդունելիների» վրա»,– գրել է նա։

 



loading...