Կայծակի հարվածից Գավառ քաղաքի բնակիչ է մահացել


Կայծակի հարվածից Գավառ քաղաքի բնակիչ է մահացել
Մայիս 12 22:44 2022

Մայիսի 12-ի ժամը 14.30-15-ի սահմաններում  Գավառ  համայնքի  «Մանուչարներ»  կոչվող դաշտում կայծակի հարվածից տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ, 1949 թվականին ծնված Ռաֆիկ Կողպեցյանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռաֆիկ Կողպեցյանի հարազատները, նա զբաղվում էր անասնապահությամբ եւ կայծակի հարվածի պահին դաշտում արածեցնում էր իր անասունները: «Ռաֆիկն այդ պահին նստած է եղել ձիու վրա, և կայծակի հարվածը խլել է թե տիրոջ, թե ձիու կյանքերը: Ռաֆիկի մարմինն այժմ ուղարկված է դատաբժշկական փորձաքննության: Նա ուներ հինգ երեխա, բոլորն էլ չափահաս: Շատ աշխատասեր ու պարկեշտ մարդ էր»,-պատմեցին կայծակնահարվածի հարազատները:

 

Հիշեցնենք, որ վեց օր առաջ կայծակի հարվածից մահացել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանը:



loading...