Սկանդալ՝ գռզոյական թիմում


Սկանդալ՝ գռզոյական թիմում
Մայիս 12 22:42 2022

Հայկական զլմ-ներից մեկի տրամադրության տակ է հայտնվել Նիկոլի շոֆեռի մասնակցությամբ մի տեսանյութ՝ նկարահանված Ծաղկաձորի խաղատներից մեկում: Խոսքն Արթուր (Ամիգո) Ղուկասյանի մասին է, որն, ըստ տեղեկությունների, խաղատներից մեկում 7-10 հազար դոլար գումար է կրվել, իսկ այնուհետև հայտնվել խաղատան սև ցուցակում:

Փաշինյան Նիկոլի ու նրա ողջ խունտայի քաղաքական կարիերայի վրա խիստ դրական ազդեցություն ունեցած թեզիսներից մեկն էլ ժամանակին կազինոների թեման էր: Մասնավորապես՝ ընդդիմադիր Նիկոլը տարբեր ամբիոններից ու իր թերթոնի էջերից ճղճղան ձայնով հասարակությանը պարբերաբար գուժում էր այս կամ այն նախկինի այս կամ այն կազինոյում պարտված գումարների մասին, հորինում սագաներ այն մասին,թե ասենք ում պարտված գումարը ով է փակել կամ ոնց:

Բայց կազինոների թեմայի մեծագույն սիրահարն, անկասկած, ձյաձ Գռզոն է, որ հատկապես հեղափոխությունից հետո սկսեց նախկինների ու, մանավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել, դատվել՝ խոստանալով ապացուցել սեփական խոսքերը փաստերով: Անցավ տևական ժամանակ, բայց Գռզոն այդպես էլ չապացուցեց իր խոսքերի իսկությունն ու փաստացի խայտառակվեց:

Հիմա Գռզոյի շեֆի կամ գուցե ենթակայի շոֆեռի հայտնվելը նման աղմկահարույց պատմության կենտրոնում կամա-ակամա վարկաբեկելու է նաև «ձվի մեջ մազ փնտրող» օլիգարխին՝ նկատի ունենալով այն, թե ում թիմից է ընկեր Ամիգոն, որը, ասում են, նախքան հեղափոխությունը խիստ վատ պայմաններում է ապրել ու արարել:

Գլխավոր հարցն այստեղ, սակայն, ոչ թե Ամիգոն է՝ իր 10 հազար դոլարով, այլ՝ այն, թե ինչ մարդկային նկարագրի տեր են Նիկոլի մերձավորներն ու թիմակցները: Եթե շոֆեռն է 10 հազար դոլար կրվում, ապա որքա՞ն են կրվում նույն գռզոները արտերկրյա կազինոներում:



loading...