Ազովի ծովի վրա Մարիուպոլի շրջանում խոցվել է ուկրաինական Մի-8 ուղղաթիռը, որն ուղեւորվում էր իր «Ազով» ազգային գումարտակի հրամանատարներին շտապ տարհանելու համար:
Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Մի-8-ը խոցվել է Ազովի ծովի առափնյա գծից 5 կմ հեռավորության վրա։










