G7-ի երկրները մերժել են Պուտինի պահանջը


G7-ի երկրները մերժել են Պուտինի պահանջը
Մարտ 28 17:37 2022

G7-ի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ճապոնիան, չեն գնի ռուսական գազը ռուբլով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Bloomberg-ը։

«G7-ի բոլոր նախարարները համաձայն են, որ Պուտինի պահանջը կարելի է գնահատել որպես գոյություն ունեցող պայմանագրերի միակողմանի և բացահայտ խախտում»,- հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը Եվրոպա գազի մատակարարման համար վճարումները ռուբլով կընդունի: