Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել, երբ որոշ հարցերի մեջ հստակություն կմտցվի․ ՌԴ ԱԳՆ


Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել, երբ որոշ հարցերի մեջ հստակություն կմտցվի․ ՌԴ ԱԳՆ
Մարտ 28 15:12 2022

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է լինել այն ժամանակ, երբ հստակություն կմտցվի Դոնբասի ճակատագրի, Ուկրաինայի ապառազմականացման վերաբերյալ բոլոր առանցքային հարցերի լուծման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

 

«Երբ մենք բանակցություններ ենք վարում ուկրաինական կողմի հետ, մենք պարտավոր ենք համոզվել, որ Դոնբասում մարդիկ այլևս երբեք չեն տուժի Կիևի ռեժիմից: Մենք պարտավոր ենք համոզվել, որ Ուկրաինան կդադարեցնի հարաբերությունները Արևմուտքի հետ, կդադարի մշտապես ռազմականացված երկիր լինելուց և փորձեր չեն արվի այնտեղ տեղակայել զենքեր, որոնք սպառնում են Ռուսաստանի Դաշնությանը, պետք է համոզվել, որ Ուկրաինայում կդադարեցվեն նացիստական ​​գաղափարախոսությունն ու գործելակերպը խրախուսելու ջանքերը։ Ուկրաինայի և՛ ապառազմականացումը, և՛ ապաազգայնացումը անփոխարինելի բաղադրիչ են այն համաձայնագրերի, որոնց վրա մենք աշխատում ենք»,- ասել է Լավրովը։

«Նախագահների հանդիպումը անհրաժեշտ է, հենց որ մենք հստակություն ունենանք այս բոլոր առանցքային հարցերի արդյունքի վերաբերյալ: Մենք երկար տարիներ ուշադրություն ենք հրավիրում այդ խնդիրների վրա: Արևմուտքը մեզ չլսեց, հիմա լսում են, դա էլ քիչ չէ»,- ասել է Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում