Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է զորքին՝ ցանկացած պահի պատրաստ լինել ժամանակակից սպառազինության կիրառմանը


Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է զորքին՝ ցանկացած պահի պատրաստ լինել ժամանակակից սպառազինության կիրառմանը
Մարտ 28 12:35 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարների և շտաբի պետերի հետ հանդիպմանը հանձնարարել է ցանկացած պահի պատրաստ լինել օգտագործել ժամանակակից սպառազինությունը, տեխնիկան և այլ զինատեսակներ։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Նախարարը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բարձր լեռնային շրջաններում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների նյութատեխնիկական և ինժեներական ապահովվածությանը, ինչպես նաև ուժեղացնել անձնակազմի  բարոյահոգեբանական պատրաստվածությունը։