Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում


Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում
Մարտ 28 10:58 2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել  Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», - հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ 

Նշենք, որ բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29–ից 30–ը։