|
«Չեռնոբիլի ատոմակայանի մոտ՝ մեկուսացված գոտում, ռազմական գործողությունների պատճառով այրվում է ավելի քան 10 հազար հեկտար անտառ, գրանցվել է 31 հրդեհ։ Սա ռադիացիայի սպառնալիք է Ուկրաինայի, Բելառուսի, եվրոպական երկրների համար», այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։ Նրա խոսքով՝ այրման արդյունքում մթնոլորտ են արտանետվում ռադիոնուկլիդներ, որոնք քամին տեղափոխում է զգալի տարածություններ։ «Քամոտ և չոր եղանակի պատճառով հրդեհների ինտենսիվությունը և տարածքը կավելանան, ինչը կարող է հանգեցնել լայնամասշտաբ հրդեհների, որոնք դժվար է կառավարել նույնիսկ խաղաղ պայմաններում։ Կրակը կարող է ծածկել օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանները և միջուկային թափոնների պահեստարանները, որոնք գտնվում են Չեռնոբիլի գոտու տարածքում»,- հավելել է օմբուդսմենը։ |










