Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին կհանդիպեն․ Պուտինի խորհրդական


Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին կհանդիպեն․ Պուտինի խորհրդական
Մարտ 27 19:45 2022

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Telegram-ի իր ալիքում։

 

«Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի պատվիրակության հետ տեսակոնֆերանս և արդյունքում որոշվել է անցկացնել բանակցությունների հերթական փուլը,  հանդիպել մարտի 29-30-ը»,- գրել է նա։