|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է մոտ օրերս բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Դոհայում միջազգային ֆորումում հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։ «Նախագահ Էրդողանը խոսել է Պուտինի հետ ուկրաինական հարցի շուրջ և ծրագրում է նորից խոսել նրա հետ առաջիկա օրերին»,- ասել է Էրդողանի խորհրդականը․ մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն: |










