ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ այժմ հարմար պահ չէ Ռուսաստանի կազմում ԼԺՀ-ի ընդգրկման մասին հանրաքվեի անցկացման համար:
«Ես կարծում եմ, որ հիմա հարմար պահ չէ դրա համար։ Եվ հիմա հազիվ թե հարկ կա մտահոգվել նման հարցերով, երբ որոշվում է ճակատում ճակատագիրը», - ասել է նա կիրակի օրը ՏԱՍՍ-ին։
ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որտեղ նրա բնակիչները կարտահայտեն իրենց կարծիքը՝ ՌԴ անդամակցելու վերաբերյալ:










