Բաքուն Մոսկվային խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը


Բաքուն Մոսկվային խնդրել է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը
Մարտ 27 14:50 2022

Ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին հասցված հարվածների վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարության առնչությամբ Բաքուն խնդրել է «ճիշտ անվանել Ադրբեջանի տարածքները»։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն իր ափսոսանքն է հայտնել՝ կապված ՌԴ ռազմական գերատեսչության կողմից ադրբեջանական զինուժի գործողությունների մասին տեղեկատվության հրապարակման և միայն մի կողմից տվյալների արտացոլման առնչությամբ։

ՌԴ ՊՆ հայտարարության պատասխանը հրապարակված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության կայքում։