Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ


Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ. ՌԴ ԱԳՆ
Մարտ 26 21:54 2022

 

Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ համաձայնագրի պահպանումը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:

Նյութը լրացվում է: