ՌԴ-ն «Կալիբր» թևավոր հրթիռներով ոչնչացրել է Ուկարինայի ԶՈՒ զինապահեստ


ՌԴ-ն «Կալիբր» թևավոր հրթիռներով ոչնչացրել է Ուկարինայի ԶՈՒ զինապահեստ
Մարտ 26 12:50 2022

Ռուս զինվորականները «Կալիբր» թևավոր հրթիռներով Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում զինապահեստ են ոչնչացրել։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մարտի 25-ին «Կալիբր» բարձր ճշգրտության ծովային թևավոր հրթիռները Ժիտոմիրի մարզի Վելիկիե Կորովինցի գյուղի մոտ զինամթերքով և զենքերով պահեստ են ոչնչացրել», - ասել է Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: