|
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով ադրբեջանական զորքերին վերադառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ ամրագրված ելման դիրքեր, փոխանցում է ТАСС-ը: «Ափսոսանք ենք հայտնում Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ»,- նշված է տեքստում: |










