ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկել 800 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը, այս մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, գրում է vedomosti.ru-ն.
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կսկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ որպես 800 միլիոն դոլար արժողությամբ ամենամեծ փաթեթի մաս։ Նախատեսվում է, որ ԱՄՆ-ից ինքնաթիռները վայրէջք կկատարեն Ուկրաինային հարակից երկրներում, իսկ այնտեղից բեռնատարներով երկիր կհասցվի զենք ու զինամթերք։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ փաթեթը կներառի 9000 հակատանկային համակարգ, 7000 հրետանային զենք և 20 միլիոն զինամթերք։










