Բայդենը պիցցա է կերել Ուկրաինայի սահմանին մոտ Լեհաստանում ծառայող ամերիկյան զորախմբի հետ (տեսանյութ)


Բայդենը պիցցա է կերել Ուկրաինայի սահմանին մոտ Լեհաստանում ծառայող ամերիկյան զորախմբի հետ (տեսանյութ)
Մարտ 25 20:54 2022

Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ժեշով քաղաք, որն Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա է գտնվում։

Նախագահի ժամանակացույցում փոփոխություն է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուշացել էնրա հետ հանդիպումից։


Բայդենը հանդիպել է ամերիկյան 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի զինծառայողներին ու պիցցա կերել նրանց հետ։

Ավելի վաղ նշվել էր,որ Լեհաստան այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը նաև նախատեսում է հանդիպել ուկրաինացի փախստականների, ինչպես նաև նրանց հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։