Ռուսական զորքերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. ՌԴ ՊՆ


Ռուսական զորքերն արգելափակել են Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. ՌԴ ՊՆ
Մարտ 25 11:06 2022

ՌԴ Զինված ուժերն արգելափակել է Կիև, Խարկով, Չեռնիգով, Սումի և Նիկոլաև քաղաքները, լիակատար վերահսկողություն է սահմանվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի մեծ մասում: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարձակողական գործողություններ է իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերին հաջողվել է արգելափակել Կիևը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը: Ամբողջական վերահսկողություն է հաստատվել Խերսոնի մարզում և Զապորոժսկի մարզի մեծ մասում»,- հայտարարել է Ռուդսկոյը:

Գեներալ-գնդապետի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն նման վնաս է հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի՝ արգելափակված քաղաքներում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների կառույցներին, տեխնիկային, անձնակազմին, որպեսզի օղակի մեջ առնի ուկրաինական ուժերը և թույլ չտա ուժեղացնել իրենց խմբավորումները Դոնբասում մինչև Դոնեցկի և Լուգանսկի տարածքների ամբողջական ազատագրումը ռուսական բանակի կողմից: