ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը. Բայդեն


ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը. Բայդեն
Մարտ 24 18:20 2022

ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը, կտա լրացուցիչ սպառազինության համակարգեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենը, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Բրյուսել:

ԱՄՆ ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մինչև հունիսին կայանալիք գագաթնաժողովը կմշակի Եվրոպայում լրացուցիչ ուժեր և միջոցներ տեղակայելու համար համապատասխան քայլեր: