Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների, Միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծի շուրջ: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի ծառայությունից։
«Խորհրդակցությունների մասնակիցները վերլուծել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը։ Դիտարկվել և քննարկվել են ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ ուժերի կիրառման, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի միջազգային ավիացիոն թռիչքների կազմակերպման առաջարկները։ Ավարտվել է փաստաթղթի նախագծի վերջնական մշակումն ու համակարգումը»,- ասել է Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։










