Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը


Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը
Մարտ 24 14:48 2022

Ուկրաինական զորքերը գնդակոծել են Դոնեցկը: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը:

«Գնդակոծությունը գրանցվել է ուկրաինական կողմից ժամը 17:15-ին, Դոնեցկ քաղաքի ուղղությամբ: արձակվել է 120 մմ տրամաչափի 8 ական»,- ասվում է ներկայացուցչության թելեգրամյան հաղորդագրության մեջ։