Թուրքիայի ազգային անվտանգության խորհդի նիստի օրակարգում դարձյալ Հայաստանի հետ ընթացող գործընթացն էր


Թուրքիայի ազգային անվտանգության խորհդի նիստի օրակարգում դարձյալ Հայաստանի հետ ընթացող գործընթացն էր
Մարտ 24 11:18 2022

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկվել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստին։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, նիստն անց է կացվել Թուրքիայի նախագահ Ձեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող մյուս գործընթացները։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան  վճռական է տրամադրված՝ պաշտպանելու իր սահմանների անվտանգությունն ու իրավունքները Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սև ծովի հյուսիսային հատվածում տեղի ունեցող գործընթացներում։