Մակրոնը խոսել է Ուկրաինայում հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության մասին


Մակրոնը խոսել է Ուկրաինայում հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության մասին
Մարտ 24 02:23 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և երբեք էլ չի լինի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

«Ուզում եմ ընդգծել, որ մենք երբեք մասնակից չենք լինի այս հակամարտությանը, և եվրոպացիները կանեն ամեն ինչ, որպեսզի դադարեցնեն ռազմական գործողությունները՝ առանց դրանցում ներգրավվելու», - ասել է Ֆրանսիայի նախագահը M6 հեռուստաալիքի եթերում՝ կոչ անելով «խուճապի չմատնվել»:

 

 

 

Մակրոնը նաև ասել է, որ պատրաստ է շարունակել երկխոսությունն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»` Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։