|
«Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատագրական շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մեկնարկը կտրվի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին՝ ժամը 12:00-ին՝ Եռաբլուրից։ Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈւՄ ՕՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵԼԸ՝ ԱՅՍ ԹՈւՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։ «ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ»»: |
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան










