«Մեր փոխարեն որոշել են․ Պուտինը սրանով նսեմացնում է Նիկոլ Անհողին»․ Համբարյան


«Մեր փոխարեն որոշել են․ Պուտինը սրանով նսեմացնում է Նիկոլ Անհողին»․ Համբարյան
Փետրվար 23 10:52 2022

Ողբերգություն է, երբ այս միտքը արտահայտում է ոչ թե Հայաստանի ղեկավարն, այլ այլ երկրի, թեկուզ` մեր դաշնակից համարվող Ռուսաստանի նախագահը և այն ասում է մեր թշնամի` Ադրբեջանի նախագահի ներկայությամբ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ ինքն է Հայաստանի փոխարեն որոշումներ ընդունում և դրանք բարձրաձայնում... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Պուտինը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժամանակին հակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկնող Նիկոլն իր գրպանում է...Պուտինը սրանով նսեմացնում է Նիկոլ Անհողին` պատժելով նաև Նիկոլ ընտրող Հայաստանին...

Կապիտուլյանտը ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից ու հայերից, քանի որ սրա միջոցով բոլորը` ռուսները, արևմուտքը, թուրք֊ադրբեջանական տանդեմը և այլն Հայաստանում և Արցախում ստանում են այն ինչի մասին նույնիսկ չէին էլ երազում...

Մոսկվա այցելության պատրաստվող Նիկոլին մնում է ընդամենը գլուխը կախ կատարել Վլադիմիր Վլադիմիրովիչի և Իլհամի համատեղ ընդունած որոշումները...

Տարածաշրջանում քաղաքական փոքրիշատե դերակատարից դարձել ենք կամակատար...

Սարսափելի է...»,- գրել է Համբարյանը։