«Հասկացա՞ք, թե ինչպես պետք է լուծվեր Արցախի անկախության հարցը». Տիգրան Ուրիխանյան


«Հասկացա՞ք, թե ինչպես պետք է լուծվեր Արցախի անկախության հարցը». Տիգրան Ուրիխանյան
Փետրվար 22 14:45 2022

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գրել է․ «Վերջը հասկացա՞ք, թե ինչպես պետք է լուծվեր Արցախի անկախության հարցը։ Ամբողջ նախընտրական շրջանում ասում էի` պետք է Արցախի ժողովուրդը դիմի և՛ ՀՀ-ին, և՛ Ռուսաստանին անկախություն ճանաչելու և ագրեսիայի դեմն առնելու խնդրանքով։ Շեշտում եմ` հենց անկախություն ճանաչելու և, իհարկե, ՌԴ-ի հետ մի շարք նոր պայմանագրեր կնքելու առաջարկով։ Որևէ մեկը կասի՝ իրավիճակը տարբերվում է Դոնեցկի և Լուգանսկի շուրջ իրավիճակի՞ց։ Ո՛չ, ու դա պարզ դարձավ Պուտինի երեկվա ելույթից։ Եթե Ուկրաինան նոր է պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա Թուրքիան վաղուց դրա անդամն է, ընդ որում՝ ամենաուժեղ անդամներից մեկը։ Բայց դե այդքանն անելու համար պետք էր այնպիսի իշխանություն, որը չի սարսափում Մոսկվայի հետ նոր ձևաչափի երկխոսությունից և սիրում է սեփական Հայրենիքը։ Ում ընտրել եք, դրանց սխալների համար էլ պատասխան եք տալիս և տալու սեփական կյանքի որակի հաշվին»։