Քիմ Քարդաշյանի սննդաբանը բացահայտել է՝ ինչպես է աստղը նիհարել 27 կգ-ով


Քիմ Քարդաշյանի սննդաբանը բացահայտել է՝ ինչպես է աստղը նիհարել 27 կգ-ով
Հուլիս 5 21:17 2017

Օր առաջին

Նախաճաշ` ձվածեղ հանդկահավի մսից պատրաստված նրբերշիկով և 1/3 բաժակ հունական յոգուրտ` թարմ հապալասով:

Թեթև նախաճաշիկ` սև շոկոլադ` բալով և Nuts-ի շոկոլադե սալիկ:
Լանչ` հավի գրիլ սպանախով աղցանի հետ:
Ճաշ`կիտրոնով ձկնապուր և տապակած լոբի
Ընդհանուր կալորիաները` 1504
Ածխաջրածինների քանակը` 40.2

Օր երկրորդ

Նախաճաշ` վարսակի փաթիլով շիլա` պեկան ընկույզով և ելակով:
Թեթև նախաճաշիկ` ½ բաժակ կարմիր կտրատած պղպեղ, 5 չերրի լոլիկ` 2 ճաշի գդալ իտալական սոուսով:
Լանչ` սաղմոն և «Ցեզար» աղցան:
Միջանկյալ ուտեստ` կես տանձ և կես բաժակ կաթնաշոռ:
Ճաշ` հավի գրիլ, ծնեբեկով ու լոլիկով աղցան
Ընդհանուր կալորիաները` 1530
Ածխաջրածինների քանակը` 38.9 գրամ

Օր երրորդ

Նախաճաշ` կանաչ չիլի պղպեղ, պանիր և եփած ձու` ռուկոլայի տերևներով և սեխով:
Թեթև նախաճաշիկ` վանիլային սուրճ ֆրապպե:
Լանչ` Ցուկկինի արիշտա` կծու հավի նրբերշիկով:
Միջանկյալ ուտեստ` չորամրգեր և Nut-ի սալիկ:
Ճաշ` հավի գրիլ և պանիր:
Ընդհանուր կալորիաները` 1699
Ածխաջրածինների քանակը` 38.7 գրամ

Օր չորրորդ

Նախաճաշ` 2 տապակած ձու, 2 հնդկահավի նրբերշիկ և մեկ կտոր հաց:
Թեթև նախաճաշիկ` ½ բաժակ հունական յոգուրտ` ¼ բաժակ մանրացրած նուշով և ¼ բաժակ հապալասով:
Լանչ` 4-6 ունց աղացած տավարի միս, հազարի 1 տերև, 1 փոքր լոլիկ և ½ ավոկադո:
Միջանկյալ ուտեստ` 10 սև ձիթապտուղ և 1 ունց չեդար պանիր:
Ճաշ` 4-6 ունց խոզի չալաղաջ, կանաչ լոբի, 1 բաժակ սպանախ, 1 ճաշի գդալ կարմիր սոխ, 1 ճաշի գդալ հունական սոուս:
Ընդհանուր կալորիաները` 1720
Ածխաջրածինների քանակը` 44.6 գրամ

Օր հինգերորդ

Նախաճաշ` հավով ապուր, ծաղկակազամբ և պանիր:
Թեթև նախաճաշիկ` ½ խնձոր և 2 ունց չեդար պանիր:
Լանչ` հնդկահավով բուրգեր` լոլիկով և սոխով:
Միջանկյալ ուտեստ` կարամելապատ չորամրգեր:
Ճաշ` հավի տապակա` ծնեբեկով և 1/3 բաժակ բրինձով:
Ընդհանուր կալորիաները` 1561
Ածխաջրածինների քանակը` 39.8 գրամ

Օր վեցերորդ

Նախաճաշ` 2 լցոնված ձու, 2, շերտ խոզապուխտով:
Թեթև նախաճաշիկ` 3 ճաշի գդալ գետնանուշի կարագ` նեխուրի 2 ձողիկով:
Լանչ` պահածոյացված թունա, 1 ճաշի գդալ մայոնեզ, 1 նեխուրի ձողիկ, 3 հազարի տերև:
Միջանկյալ ուտեստ`3 ճաշի գդալ հումուս, ½ բաժակ կտրատված կանաչ պղպեղ, ¼ բաժակ կտրատած գազար:
Ճաշ` սթեյք, կես եփած կարտոֆիլ, 2 ճաշի գդալ թթվասեր, 1 բաժակ բրոկկոլի:
Ընդհանուր կալորիաները` 1547
Ածխաջրածինների քանակը` 42.1 գրամ

Օր յոթերորդ

Նախաճաշ` նուշով և հատապտուղներով նախաճաշ:
Թեթև նախաճաշիկ` 2 ցորենի կրեկեր 1 կտոր պանրի հետ:
Լանչ` հավի կրծքամիս, կես բաժակ կարմիր կտրատած պղպեղ, 2 ճաշի գդալ իտալական սոուս:
Միջանկյալ ուտեստ` 1 կտոր չեդար պանիր և երկու ցողուն նեխուր:
Ճաշ` սաղմոն, շոգեխաշած ծաղկակաղամբ, 1 ճաշի գդալ կարագ, 2 ճաշի գդալ սոուս:
Ընդհանուր կալորիաները` 1641
Ածխաջրածինների քանակը` 36.1 գրամ