Բանակի օրը այսքան ՉՆՇՎԱԾ, հռհռոցով ու ծամոններով. Ի՞նչպես է այս օրը նշվել առաջ և հիմա (լուսանկար)


Բանակի օրը այսքան ՉՆՇՎԱԾ, հռհռոցով ու ծամոններով.  Ի՞նչպես է այս օրը նշվել առաջ և հիմա (լուսանկար)
Հունվար 28 23:28 2022

Այսօր հայկական բանակը տոնում է կազմավորման 30-ամյակը։ Ցավոք տոն բառը այս անգամ վերապահումով ենք ասելու։

 

Սարսափելի է չէ՞ պատկերացնել,  թե ինչպես է  30 տարի առաջ ստեղծվել Հայկական զինված ուժերը , սարսափելի է չէ՞ պատկերացնել,  որ բանակաշինության ակունքներում կանգնած մարդիկ այսօր տեսնում են բանակի բարոյական կործանում , տեսնում են ծեծված հայ զինվորի , տեսնում են  պոլիէթիլային տոպրակների մեջ լցրած  հայ զինվորի մարմնի։

 

Սա է այսօրվա ու երբեմնի հաղթանակած բանակի կերպարը։

 

Դաժան , սարսափելի ու անիրական է տեսնել հայ ժողովրդի անտարբերությունը այս  ամենին, թուրքի հետ բարակամացող իշխանություն, թուրքի հետ առևտուր տենչող իշխանություն , այն թուրքի ով դարերով երազել է բնաջնջել ու վերացնել հային։

Իսկ ընդամենը տարիներ առաջ ունեինք նախկիններ, որոնց այդքան չեք սիրում քանի որ նեկայիս իշխանության ղեկին նստած վճարովի բամբասողը ձեզ անդադար  թունավորում էր թալանեցին, տարան ծեծված եզրույթով , բայց հենց նախկինների օրոք էր որ կարողացել էինք ունենալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ,  և ինչպես իր խոսքում ՀՀ երրորդ նախագահն է նշում երբեք չի ամաչել մեր ռազմավարական դաշնակիցներից խնդրել զենք մեր երկրի համար , այո' խնդրել է և ստացել։ Չունենալով նավթամիլիոններ մեր երկիրը կարողացել է տարածաշրջանում բացառիկ ռազատեխնիկայով ապահովված լինել։ 

 

Անկախության քսանհինգ ամյակի կապակցությամբ հանրապետության հրապարակում տեղի ունեցած տոնական շքերթին մենք տեսանք և թշնամուն ցույց տվեցինք մեր ուժը։

 

Այս պատերազմը չէր սկվի եթե իշխանության չլիներ Փաշինյանը , բազմաթիվ չպարզված հանգամանքներ կան պատերազմի հետ , բայց անգամ ռազմական արվեստից հեռու մարդուն է ակնհայտ,  որ սա կազմակերպած պարտություն էր։

 

Այժմ  30 տարվա կառուցածը քանդած անձինք հայտվում են Եռաբլուրում՝  բացառիկ ցինիզմով հռհռոցով ու ծամոն ծամելով պղծելով այդ սուրբ վայրը։

 

Չկա ավելի սարսափելի տեսարան քան այն, որ տեսնում ես ինչպես են պատերզամի պարտության սիմվոլները առանց կաշկանդվելու հռհռում այն տղաների շիրիմների մոտ ովքեր իրենց հանցավոր անգործության զոհն են եղել։

 

Նրանց նմանների պատճառով է տասնյակ կիլոմետրով ավելացել «Եռաբլուրը»։