«Կենացները հնչեցնելիս՝ հիշենք բաքվի զնդաններում տառապանքների ենթարկվող տղաներին». Ռ. Մելիքյան


«Կենացները հնչեցնելիս՝ հիշենք բաքվի զնդաններում տառապանքների ենթարկվող տղաներին». Ռ. Մելիքյան
Հունվար 28 21:50 2022

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Այսօր բազում հոտնկայս կենացներ կհնչեն՝ սեղանների շուրջ, ֆեյսբուքներում, ամենուր։

Խնդրանքս է, որ այդ կենացները հնչեցնելիս հիշենք այն տասնյակ տղաներին, որոնք մինչ օրս անմարդկային տառապանքների են ենթարկվում բաքվի զնդաններում։ Ցավոք, մենք ոչինչ չենք կարող անել նրանց Հայրենիք վերադարձնելու համար, որովհետև ունենք ազգադավ անհայրենիքների իշխանություն։

Խնդրանքս է նաև, որ այդ կենացները հնչեցնելիս հիշենք նաև այն վեց տղաներին, որոնք բաքվի գողգոթան անցնելուց հետո վերադարձվել են Հայրենիք ու անմիջապես տեղափոխվել այլ զնդաններ՝ հայկական զինանշաններով։

Այդ մարդկանց փաստացի մեղադրում են չզոհվելու համար։ Ընդ որում՝ հավատացնում եմ ձեզ, որ այդ մարդիկ զրկված են եղել անգամ իրենց կյանքը զոհելու գնով ինչ-որ օգուտ տալու հնարավորությունից։

Ի տարբերություն բաքվի զնդաններում պահվողների՝ այս տղաների համար ԴՈՒ կարո՛ղ ես ինչ-որ բան անել։ Շուտով իրար հետևից նրանց դատերն են ազատությունը վերադարձնելու հարցերով։ Օրինակ՝ կարող ես գալ դատարանի մոտ, մի քիչ մրսես և աջակցությունդ ու երախտագիտությունդ հայտնես այդ տղաներին։ Եթե չես ուզում մրսել, ապա կարող ես գոնե սոցցանցերում խոսես այս աղաղակող անարդարության մասին։ Անո՜ւշ կենացներ»։



loading...