Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան


Հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը. Հակոբ Բադալյան
Սեպտեմբեր 25 12:51 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«ՄԱԿ ԳԱ շրջանակում երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրեցին նաև 2024 թվականի սեպտեմբերին՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին նվիրեց իր հեղինակած գիրքը, որը ավելի արդար աշխարհ ունենալու հնարավորության մասին էր։ Հետո թեւածում էր այդ գիրքը գիրկն առած Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։



Սակայն, հազիվ թե լինի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիրկն է առել Փեզեշկիանի նվիրած գիրքը։ Իհարկե, առհասարակ պետք էլ չէ «գրկել» որեւէ պետության ղեկավարի գիրք։ Արժե կարդալ իհարկե բոլորին, այդ թվում Էրդողանին, հասկանալու համար նրանց մտածողությունը, պատկերացումները, միտումները եւ այլն։ Բայց «գրկել» որեւէ մեկի նվիրած գիրքը՝ պետք չէ։

Ընդամենը պետք է անել համարժեք քաղաքական հետեւություններ»: