Նախկին պատգամավորը՝ ընդդիմության թեկնածու


Նախկին պատգամավորը՝ ընդդիմության թեկնածու
Հունվար 25 07:20 2022

ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ թեկնածուին ներկայացրել է ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ռուբիկ Հակոբյանն իր հերթին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների: Սակայն հանձնաժողովը վերջնական եզրակացություն չի ներկայացրել:

Հավելենք, որ Ռուբիկ Հակոբյանը նախկին պատգամավոր է: