ՀԱՊՀ 2022-ի բյուջեում նախատեսվել է «Ներբուհական գիտական դրամաշնորհներ» անվամբ առանձին հոդված 50 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով


ՀԱՊՀ 2022-ի բյուջեում նախատեսվել է «Ներբուհական գիտական դրամաշնորհներ» անվամբ առանձին հոդված 50 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով
Հունվար 21 23:29 2022

Ինչպես խոստացել էի իմ «ՀԱՊՀ Զարգացման ծրագրում», համալսարանում գիտության զարգացման համար պետք է ստեղծվեր ներբուհական գիտական դրամաշնորհները ֆինանսավորելու առանձին ֆոնդ: Այսօր այդ առաջարկը ներկայացրել եմ Հոգաբարձուների խորհուրդի քննարկմանը, որը միաձայն հաստատվել է:

Այսպիսով ՀԱՊՀ 2022 թվականի բյուջեում նախատեսվել է «Ներբուհական գիտական դրամաշնորհներ» անվամբ առանձին հոդված 50 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով, որը ուղղված է լինելու համալսարանի հետազոտական խմբերի կարողությունների զարգացմանը, նոր խմբերի ստեղծմանը, երիտասարդ հետազոտողների խրախուսմանը, արդիական գիտական արժեքների ձեռքբերմանը, նորարարական գաղափարների ձևավորմանը, կիրառական արդյունքների ներդրմանը և համալսարանի գիտական ենթակառուցվածքների զարգացմանը:

 
 

Հղում` https://polytech.am/gxfz



loading...