Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին


Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին
Հուլիս 16 15:30 2025

Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա՛, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասին։

«Սա պետություն է, ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե չագուչը յուղած, պատրաստ դրած է իր աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, պողպատե մանդատը գործելու է ու գործում է։

Նա չի պատկերացնում, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալել, եթե չի կարող լինել պատգամավորի, վարչապետի թեկնածու։

«Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրելու, խոպան է, ինչ է»,- հավելեց Փաշինյանը։